We bring the technical
Գեներատորների արտադրության մանրամասներ
Մեր ձեռնարկությունը, նպատակ ունենալով բավարարել տեղի շուկայի պահանջարկը, մշակել և գործարկել է Հայաստանյան պայմաններին համապատասխան դիզելային գեներատորների արտադրություն:
Հաշվի է առնվել Հայաստանի բարձրադիր լինելը և այն ,որ մեր կլիման ամռանը բավական շոգ է,իսկ ձմռանը ,երբեմն, բավական ցուրտ: Նշված պայմանները ազդում են շարժիչների զարգացրած հզորության և դիմացկանության վրա,ինչը հաճախ հաշվի չի առնվում արտերկրներից/հատկապես Չինաստանից և Թուրքիայից ներկրված շատ գեներատորների առնչությամբ:Նպատակ ունենալով նվազեցնել ինքնարժեքը՝շատ ընկերություններ ընտրում են գեներատորի նախատեսված հզորության նոմինալին մոտ հզորությամբ շարժիչներ /ընդամենը 5-10% պահուստային հզորություն:
Մենք տեղադրում ենք 20-30% -ով ավել պահուստային հզորությամբ շարժիչներ, որոնք համապատասխանաբար ունեն նաև ավելի մեծ ռադիատորներ:
Ջրային հովացումով շարժիչները ի տարբերություն օդային հովացման շարժիչների ավելի երկարակյաց են,ունակ են երկարատև անխափան աշխատանքի,աղմուկը ավելի ցածր է և հեշտ են սպասարկվում:
Ոչ կոնտակտային/Brushless/ ալտերնատորները աչքի են ընկնում արտադրած բարձրորակ հոսանքով, հատկապես սինուսոիդալ կորով, ինչը կարևոր է UPS-ների անխափան աշխատանքի համար:
Հանդիսանալով արտադրող՝ տիրապետում ենք սարքի կառուցվածքի և բոլոր հանգույցների մասին լիարժեք գիտելիքներով և փորձով:
Այդ հանգամանքը նպաստում է բարձրորակ սպասարկմանը և ենթադրյալ առաջանալիք անսարքությունների վերացմանը ինչպես նաև ճկուն գնային քաղաքականությանը:
Նաև մեր գործարանում առկա են անհրաժեշտ պահեստամասեր և ծախսվող նյութեր:
18
տարի շուկայում
Մենք Զարգացնում ենք տեխնիկական գիտելիքներ և փորձ
2004 թվականից սկսել ենք բաշխիչ և ավտոմատ կառավարման վահանակների արտադրությունը, որոնց տեղադրումների ժամանակ անընդհատ առիթ էր լինում ավտոմատացնել տարբեր գեներատորներ:Ուստի 2011 թվականից սկսեցինք զբաղվել գեներատորներովՙ և ընթացքում, ձեռք բերելով բավական գիտելիքներ, 2016 թվականից ձեռնարկեցինք դիզելային գեներատորների արտադրություն Երևանում: Այժմ ոչ միայն ներկրում ենք գեներատորներ,այլև արտադրում և վերանորոգում : Աշխատանքային փորձի կուտակումը նպաստեց ոլորտում առկա խնդիրների ավելի խորքային ընկալմանն ու լուծմանը, ինչպես նաև ճկուն գնային քաղաքականությանը: Ունենք բավական մասնագիտացված աշխատանքային թիմ, գործիքային բազա և պահեստամասերի ձեռք բերման փորձված ուղիներ և առկա գեներատորներ Երևանում /15-30հատ տարբեր հզորության/:
Տարիների ընթացքում համագործակցել եմ այնպիսի հայտնի կազմակերպություն- ների հետ ինչպիսիք են ՎՏԲ բանկը,ԱյԴի Բանկը,Արցախբանկը,ԿոնվերսԲանկը, ԱՐՔԱ-ն,Արփինետը,Մարգարյան ծննդատունը, ՄԼԼ, Բաբլոյանի մանկական հիվանդանոցը, Դիլիջանի հիվանդանոցը,Դիլիջանի Պարադայզ հյուրանոցը, ISTC Ձեռնարկությունների ինկուբատոր Հայ-Ամերիկյան կազմակերպությունը,Դանիելյան Սուպերմարկետը, Մխչյան Ֆիշը, ԻՍՍՈ Մոլը, ՕպերաՍուիթՀոթել բազմաթիվ հյուրանոցներ,առանձնատներ,բազմաբնակարանային նորակառույց շենքեր, սուպերմարկետներ, ձկնաբուծական և թռչնաբուծական ընկերություններ, ֆերմաներ ջերմոցներ և այլն:
700+
Հաճախորդներ17+
Տարիների փորձ10+
Պրոֆեսիոնալ աշխատակիցներ1000+
Ավտարտած աշխատանքներՍերտիֆիկատներ
Դիզելային գեներատորներ և ինժեներիա

ՀՀ Քաղաքաշինության Կոմիտե
ՔՊԼ 18031
International Specialized Exhibition
Construction & Interior 2021
Goverment Buildings
School And No Worries