Մեր մասին

Մեր ձեռնարկությունը, նպատակ ունենալով բավարարել տեղի շուկայի պահանջարկը, մշակել և գործարկել է Հայաստանյան պայմաններին համապատասխան դիզելային գեներատորների արտադրություն:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հակիրճ ներկայացնենք մեր գործունեությունը։ 2004 թվականից սկսել ենք բաշխիչ և ավտոմատ կառավարման վահանակների արտադրությունը, որոնց տեղադրումների ժամանակ անընդհատ առիթ էր լինում ավտոմատացնել տարբեր գեներատորներ: Ուստի 2011 թվականից սկսեցինք զբաղվել գեներատորներովՙ և ընթացքում ձեռք բերելով բավական գիտելիքներ, 2016 թվականից ձեռնարկեցինք դիզելային գեներատորների արտադրություն Երևանում:

Այժմ ոչ միայն ներկրում ենք գեներատորներ, այլև արտադրում և վերանորոգում: Աշխատանքային փորձի կուտակումը նպաստեց ոլորտում առկա խնդիրների ավելի խորքային ընկալմանն ու լուծմանը, ինչպես նաև ճկուն գնային քաղաքականությանը: Ունենք բավական մասնագիտացված աշխատանքային թիմ, գործիքային բազա, պահեստամասերի ձեռք բերման փորձված ուղիներ։ Մեզ մոտ առկա են տարբեր հզորությունների, մշտապես թարմացվող գեներատորների տեսականի։ Միջինում առկա են լինում 30 գեներատորներ:

Տարիների ընթացքում համագործակցել ենք այնպիսի հայտնի կազմակերպությունների հետ ինչպիսիք են ՎՏԲ բանկը, ԱյԴի Բանկը, Արցախբանկը, ԿոնվերսԲանկը, ԱՐՔԱ-ն, Արփինետը, Մարգարյան ծննդատունը, ՄԼԼ-ը, Բաբլոյանի մանկական հիվանդանոցը, Դիլիջանի հիվանդանոցը, Դիլիջանի Պարադայզ հյուրանոցը, ISTC Ձեռնարկությունների ինկուբատոր Հայ-Ամերիկյան կազմակերպությունը,Դանիելյան Սուպերմարկետը, Մխչյան Ֆիշը, ԻՍՍՈ Մոլը, ՕպերաՍուիթՀոթել բազմաթիվ հյուրանոցներ, առանձնատներ, բազմաբնակարանային նորակառույց շենքեր, սուպերմարկետներ, ձկնաբուծական և թռչնաբուծական ընկերություններ, ֆերմաներ  ջերմոցներ և այլն:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՄԵՐ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մեր ձեռնարկությունը, նպատակ ունենալով բավարարել տեղի շուկայի պահանջարկը, մշակել և գործարկել է Հայաստանյան պայմաններին համապատասխան դիզելային գեներատորների արտադրություն:

Հաշվի է առնվել Հայաստանի բարձրադիր լինելը և այն ,որ մեր կլիման ամռանը բավական շոգ է,իսկ ձմռանը ,երբեմն, բավական ցուրտ: Նշված պայմանները ազդում են շարժիչների զարգացրած հզորության և դիմացկանության վրա,ինչը հաճախ հաշվի չի առնվում արտերկրներից/հատկապես Չինաստանից  և Թուրքիայից  ներկրված շատ գեներատորների առնչությամբ:Նպատակ ունենալով նվազեցնել ինքնարժեքը՝շատ ընկերություններ ընտրում են գեներատորի նախատեսված հզորության նոմինալին մոտ հզորությամբ շարժիչներ /ընդամենը 5-10% պահուստային հզորություն/:

Մենք տեղադրում ենք 20-30% -ով ավել պահուստային հզորությամբ շարժիչներ, որոնք համապատասխանաբար ունեն նաև ավելի մեծ ռադիատորներ:

Ջրային հովացումով շարժիչները ի տարբերություն օդային հովացման շարժիչներիավելի երկարակյաց են,ունակ են երկարատև անխափան աշխատանքի,աղմուկը ավելի ցածր է և հեշտ են սպասարկվում:

Ոչ կոնտակտային/Brushless/ ալտերնատորները աչքի են ընկնում արտադրած բարձրորակ հոսանքով, հատկապես սինուսոիդալ կորով, ինչը կարևոր է UPS-ների անխափան աշխատանքի համար:

Հանդիսանալով արտադրող՝ տիրապետում ենք սարքի կառուցվածքի և բոլոր հանգույցների մասին լիարժեք գիտելիքներով և փորձով: Այդ հանգամանքը նպաստում է բարձրորակ սպասարկմանը և ենթադրյալ առաջանալիք անսարքությունների վերացմանը ինչպես նաև ճկուն գնային քաղաքականությանը:

Նաև մեր գործարանում առկա են անհրաժեշտ պահեստամասեր և ծախսվող նյութեր:

Մեր Գործընկերները

Հարաբերություններ՝ հիմնված վստահության վրա