Մեր ընկերությունը կատարում է դիզելային գեներատորների ամբողջական վերանորոգում(մեխանիկական, էլեկտրական հանգույցներ, մետաղական իրան և արտաքին տեսք)։ Աշխատելով ավելի քան 10 տարի այս ոլորտում և հանդիսանալով արտադրող՝ տիրապետում ենք գեներատորների վերաբերյալ խորքային գիտելիքների։ Ունենք արհեստավարժ և հմուտ մասնագետների թիմ, ովքեր կգտնեն օպտիմալ և մատչելի լուծումներ ցանկացած խնդրի համար։ Բազայում առկա են բազմաթիվ պահեստամասեր, ինչպես նաև կարող ենք ներկրել ցանկացած պահեստամաս սեղմ ժամկետներում։
Ինչու օգտվել մեր ծառայություններից
- Մատչելի գին
- Բարձր որակ
- Երաշխիք
- Արագ սպասարկում
- Հմուտ թիմ
- Առկա պահեստամասեր
- Կապեր արտասահմանում
Գեներատորները թե ակտիվ, թե պասիվ վիճակում ենթակա են ինտենսիվ մաշվածության ուստի, անխափան աշխատանք ապահովելու համար, պահանջում են պրոֆեսիոնալ և գրագետ սպասարկում: Մենք ունենալով ավելի քան 10 տարվա փորձ և հանդիսանալով արտադրող՝ տիրապետում ենք գեներատորների վերաբերյալ խորքային գիտելիքների, ինչը նպաստում է մատուցվող ծառայության բարձր որակին, արագությանը և գին-որակ օպտիմալ հարաբերակցությանը:
Մեր ընկերությունը առհասարակ բաց է հաղորդակցության և համագործակցության համար, ուստի մենք առաջարկում ենք մեր ծառայությունները ոչ միայն մեր կողմից վաճառված գեներատորների համար, այլ նաև այլ բրենդների գեներատորների համար։
Մեր ընկերությունը կազմակերպել է անվճար տեխնիկական աջակցության և մասնագիտական խորհրդատվություն ծառայություն մեր հաճախորդների համար:
Եթե ունեք հարցեր դիզելային գեներատորների շահագործման կամ պահպանման հետ, դիմեք մեզ և մենք անհապաղ կպատասխանենք ձեր բոլոր հարցերին:
Դիզելային գեներատորի անխափան աշխատանքը հնարավոր է միայն այն դեպքում, եթե այն ճիշտ շահագործվի: Շահագործումը սկսվում է գեներատորի տեղադրման համար հատվածի պատրաստումից, գեներատորի և բոլոր բաղադրիչների անվտանգ տեղադրումից և իհարկե ճիշտ միացումից ՊԱՄ համակարգին: Մեր մասնագետները ձեր հետ միասին կօգնեն գտնել գեներատորի և ՊԱՄ համակարգի տեղադրման ամենաօպտիմալ տարբերակը։ Այս բոլոր ծառայությունները մատչելի են։ Հավատացեք որ դա ձեզ կազատի գեներատորի հետագա շահագործման ընթացքում բազմաթիվ անախորժություններից և խնդիրներից:
Ինչպես նաև լավ ծանոթ լինելով ավտոմատացման սխեմաներին կարող ենք ավտոմատացնել ցանկացած գեներատոր, ինչը ավելի հարմարավետ և հուսալի կդարձնի գեներատորի շահագործումը։