G250S / 200kW
G250S / 200kW
G250S / 200kW
G250S / 200kW
G250S / 200kW
G250S / 200kW

G250S / 200kW

ԱՅՍ ԱՊՐԱՆՔԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ

Մոդել G250S
Ելքային հզորություն (կՎԱ) 250
Ելքային հզորություն (կՎտ) 200
Հաճախականությունը (Հց) 50
Ելքային լարում (Վ) 230 / 400
Հզորության գործակից 0.8
Ֆազերի քանակը 3
Շարժիչ GST POWER
Ալտերնատոր GST POWER
Պտույտների քանակ (պտ/ր) 1500
Վառելիքի տեսակ Դիզել
Վառելիքի բաք (լ) 190
Վառելիքի ծախսը 70% բեռնվածության ժամանակ (լ) 35
Գեներատորի վերահսկիչ Smartgen

Կատարումը

ձայնամեկուսիչ պատյանով
Չափսերը ( երկ․(մմ) x լայն․(մմ) x բարձր․(մմ)) 3600*1300*1950
Քաշը (կգ) 1800

 

 

Շարժիչ GST  POWER R6126ZLD230E
Մխոցների քանակ / դասավորություն 6 / շարային
Մխոցի տրամագիծ (մմ) 126
Մխոցների աշխատանքի հերթականություն 1-5-3-6-2-4
Աշխատանքային ծավալ (լ) 9.726
Ելքային հզորություն (կՎտ) 231
Պտույտների քանակ (պտ/ր) 1500
Սեղմման աստիճան 16:1
Յուղի համակարգի տարողություն (լ) 19
Հովացման համակարգի տարողություն (լ) 38
Արագության կարգավորում Մեխանիկական
Էլեկտրական համակարգի լարում (Վ) 24
Գործարկման ռեժիմ Էլեկտրական
Մարտկոց 2×100 Ա
Քաշը (կգ) 850

 

Ալտերնատոր GST  POWER MYI274K
Տեսակ Սինխրոն, առանց խոզանակների (brushless), մեկ առանցկակալանի (Single-Bearing)
Հոսանքի տեսակ Փոփոխական
Ելքային հզորություն (կՎտ) 200
Նոմինալ հոսանքի ուժ (Ա) 288
Հաճախականությունը (Հց) 50
Ելքային լարում (Վ) 230 / 400
Հզորության գործակից 0.8
Բևեռների քանակ 4
Ֆազերի քանակը 3
AVR-ի մոդել SX460
Գրգռման համակարգ Ինքնագրգռում
Պտույտների քանակ (պտ/ր) 1500
Պաշտպանության դաս IP23
Մեկուսացման դաս H
Քաշը (կգ) 650

 

 

Վերահսկիչ Smartgen HGM6110
Աշխատանքային լարում DC8.0վ – DC35.0Վ
Հոսանքի տեսակ Փոփոխական
AC համակարգ

3ֆազ, 4մետաղալար

3ֆազ, 3մետաղալար

1ֆազ, 2մետաղալար

2ֆազ, 3մետաղալար

 

AC15Վ – AC360Վ (ph-N)

AC30Վ – AC620Վ (ph-ph)

AC15Վ – AC360Վ (ph-N)

AC15Վ – AC360Վ (ph-N)

Աշխատանքային ջերմաստիճան (-25~+70)ºC
Պաշտպանության դաս IP65
Քաշը (կգ) 0.56

 

Գեներատորը արտադրված է Հայաստանում և համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին։ Կատարումը ձայնամեկուսիչ պատյանով Է։ Շարժիչը և ալտերնատորը արտադրված են Չինաստանում, մեր ընկերության հատուկ պատվերով։ Շարժիչը հեղուկային հովացմամբ է, ալտերնատորը՝ ոչ կանտակտային (Brushless)։ Ռադիատորը ստանդարտից ավելի մեծ է մեր կլիմայական պայմաններին համապատասխան։ Վառելիքի բաքը նախատեսված է առնվազն 8 ժամ աշխատելու համար։

Նշանակությունը

Գեներատորը ամբողջովին նախագծված և արտադրված լինելով Հայաստանում, համապատասխանում է մեր տարածաշրջանի պայմաններին և կարող է հանդիսանալ հոսանքի ինչպես հիմնական, այնպես էլ պահուստային աղբյուր։ Գեներատորը օժտված է ավտոմատ գործարկման համակարգով, ինչը և ՊԱՄ համակարգի հետ զուգահեռ կապահովի գեներատորի գործարկումը և անջատումը համապատասխանաբար՝ ցանցի հոսանքի անջատման և միացման դեպքում։

Առավելությունները

Հայկական արտադրանք
Մատչելի գին
Բարձր որակ
Լավ ձայանմեկուսացում
Ալտերնատորը արտադրվում է հայտնի Stamford բրենդի ալտերնատորների տեխնոլոգիայով, ինչը ապահովում է բարձր որակի ելքային հոսանք
Գեներատորի վերահսկիչը ջրակայուն է և օժտված է LCD էկրանով
Ծախսվող նյութերը և պահեստամասերը մատչելի են
Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում

Կոմպլեկտում ներառված է

ՊԱՄ համակարգը (ATS, АВР)
Մարտկոցը
Մարտկոցի լիցքավորիչը
Հովացման հեղուկի (Antifreeze) տաքացուցիչը
Լիցքավորված է յուղով և հովացման հեղուկով (Antifreeze)
շահագործման պայմանների գրքույկը
երաշխիքային կտրոնը

Երաշխիքային պայմաններ

Գեներատորի երաշխիքը գործում է իր բոլոր բաղադրիչների վրա 1 տարի կամ 500 մոտոժամ – ի դեպքում (կախված նրանից թե որը ավելի շուտ կլրանա), շահագործման բոլոր պայմաններին հետևելու դեպքում։

Գեներատորի շահագործման պայմաններ

1․ Շարունակական էներգիայի արտադրություն՝ փոփոխական բեռնվածության դեպքում՝ հիմնական հզորության 20%-ից մինչև 70%-ը:
2․ Կանոնավոր սպասարկում յուրաքանյուր 100 ժամը մեկ անգամ, բայց ոչ ավելի ուշ քան ամիսը մեկ անգամ, երբ օգտագործվում է պահուստային ռեժիմում:
3․ Յուղի և յուղի զտիչի փոխարինում առաջին անգամ 50 մոտոժամ աշխատելուց հետո, այնուհետև յուրաքանչյուր 100 մոտոժամը մեկ անգամ, բայց ոչ ուշ քան տարին մեկ անգամ։
4. Անտիֆրիզի փոխարինում ոչ ուշ քան 2 տարին մեկ անգամ։
5․ Վառելիքի զտիչի փոխարինում 200 ժամը մեկ անգամ։
6․ Օդի զտիչի փոխարինում 400 ժամը մեկ անգամ։
7․ Լիցքավորել բարձրորակ վառելիք գեներատորի անխափան աշխատանքը ապահովելու համար։
7․ Գեներատորը ներսից և դրսից պահել մաքուր վիճակում։
8․ Չարգելափակել օդի ազատ մուտքը և ելքը։