GST12000 / 10kW
GST12000 / 10kW
GST12000 / 10kW
GST12000 / 10kW

GST12000 / 10kW

ԱՅՍ ԱՊՐԱՆՔԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ

Մոդել G12S1
Ելքային հզորություն (կՎԱ) 12
Ելքային հզորություն (կՎտ) 12
Հաճախականությունը (Հց) 50
Ելքային լարում (Վ) 230
Հզորության գործակից 1
Ֆազերի քանակը 1
Շարժիչ GST POWER
Ալտերնատոր GST POWER
Պտույտների քանակ (պտ/ր) 1500
Վառելիքի տեսակ Դիզել
Վառելիքի բաք (լ) 60
Վառելիքի ծախսը 70% բեռնվածության ժամանակ (լ) 2.1
Գեներատորի վերահսկիչ Smartgen

Կատարումը

ձայնամեկուսիչ պատյանով
Չափսերը ( երկ․(մմ) x լայն․(մմ) x բարձր․(մմ)) 2000*800*1360
Քաշը (կգ) 500

 

Տեխնիկական բնութագիր

Շարժիչ GST  POWER 490D
Մխոցների քանակ / դասավորություն 4 / շարային
Մխոցի տրամագիծ (մմ) 90
Մխոցների աշխատանքի հերթականություն 1-3-4-2
Աշխատանքային ծավալ (լ) 2.54
Ելքային հզորություն (կՎտ) 22
Պտույտների քանակ (պտ/ր) 1500
Սեղմման աստիճան 17:1
Յուղի համակարգի տարողություն (լ) 6
Հովացման համակարգի տարողություն (լ) 10
Արագության կարգավորում Մեխանիկական
Էլեկտրական համակարգի լարում (Վ) 12
Գործարկման ռեժիմ Էլեկտրական
Մարտկոց 1×75 Ա
Քաշը (կգ) 205

 

Ալտերնատոր GST  POWER MYI184F
Տեսակ Սինխրոն, առանց խոզանակների (brushless), մեկ առանցկակալանի (Single-Bearing)
Հոսանքի տեսակ Փոփոխական
Ելքային հզորություն (կՎտ) 12
Նոմինալ հոսանքի ուժ (Ա) 52
Հաճախականությունը (Հց) 50
Ելքային լարում (Վ) 230
Հզորության գործակից 1
Բևեռների քանակ 2
Ֆազերի քանակը 1
AVR-ի մոդել SX440
Գրգռման համակարգ Ինքնագրգռում
Պտույտների քանակ (պտ/ր) 1500
Պաշտպանության դաս IP23
Մեկուսացման դաս H
Քաշը (կգ) 120

 

Վերահսկիչ Smartgen HGM6110
Աշխատանքային լարում DC8.0վ – DC35.0Վ
Հոսանքի տեսակ Փոփոխական
AC համակարգ

3ֆազ, 4մետաղալար

3ֆազ, 3մետաղալար

1ֆազ, 2մետաղալար

2ֆազ, 3մետաղալար

 

AC15Վ – AC360Վ (ph-N)

AC30Վ – AC620Վ (ph-ph)

AC15Վ – AC360Վ (ph-N)

AC15Վ – AC360Վ (ph-N)

Աշխատանքային ջերմաստիճան (-25~+70)ºC
Պաշտպանության դաս IP65
Քաշը (կգ) 0.56

Գեներատորը արտադրված է Հայաստանում և համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին։ Կատարումը ձայնամեկուսիչ պատյանով Է։ Շարժիչը և ալտերնատորը արտադրված են Չինաստանում, մեր ընկերության հատուկ պատվերով։ Շարժիչը հեղուկային հովացմամբ է, ալտերնատորը՝ ոչ կանտակտային (Brushless)։ Ռադիատորը ստանդարտից ավելի մեծ է մեր կլիմայական պայմաններին համապատասխան։ Վառելիքի բաքը նախատեսված է առնվազն 8 ժամ աշխատելու համար։

Նշանակությունը

Գեներատորը ամբողջովին նախագծված և արտադրված լինելով Հայաստանում, համապատասխանում է մեր տարածաշրջանի պայմաններին և կարող է հանդիսանալ հոսանքի ինչպես հիմնական, այնպես էլ պահուստային աղբյուր։ Գեներատորը օժտված է ավտոմատ գործարկման համակարգով, ինչը և ՊԱՄ համակարգի հետ զուգահեռ կապահովի գեներատորի գործարկումը և անջատումը համապատասխանաբար՝ ցանցի հոսանքի անջատման և միացման դեպքում։

Առավելությունները

Հայկական արտադրանք
Մատչելի գին
Բարձր որակ
Լավ ձայանմեկուսացում
Ալտերնատորը արտադրվում է հայտնի Stamford բրենդի ալտերնատորների տեխնոլոգիայով, ինչը ապահովում է բարձր որակի ելքային հոսանք
Գեներատորի վերահսկիչը ջրակայուն է և օժտված է LCD էկրանով
Ծախսվող նյութերը և պահեստամասերը մատչելի են
Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում

Կոմպլեկտում ներառված է

ՊԱՄ համակարգը (ATS, АВР)
Մարտկոցը
Մարտկոցի լիցքավորիչը
Հովացման հեղուկի (Antifreeze) տաքացուցիչը
Լիցքավորված է յուղով և հովացման հեղուկով (Antifreeze)
շահագործման պայմանների գրքույկը
երաշխիքային կտրոնը

Երաշխիքային պայմաններ

Գեներատորի երաշխիքը գործում է իր բոլոր բաղադրիչների վրա 1 տարի կամ 500 մոտոժամ – ի դեպքում (կախված նրանից թե որը ավելի շուտ կլրանա), շահագործման բոլոր պայմաններին հետևելու դեպքում։

Գեներատորի շահագործման պայմաններ

1․ Շարունակական էներգիայի արտադրություն՝ փոփոխական բեռնվածության դեպքում՝ հիմնական հզորության 20%-ից մինչև 70%-ը:
2․ Կանոնավոր սպասարկում յուրաքանյուր 100 ժամը մեկ անգամ, բայց ոչ ավելի ուշ քան ամիսը մեկ անգամ, երբ օգտագործվում է պահուստային ռեժիմում:
3․ Յուղի և յուղի զտիչի փոխարինում առաջին անգամ 50 մոտոժամ աշխատելուց հետո, այնուհետև յուրաքանչյուր 100 մոտոժամը մեկ անգամ, բայց ոչ ուշ քան տարին մեկ անգամ։
4. Անտիֆրիզի փոխարինում ոչ ուշ քան 2 տարին մեկ անգամ։
5․ Վառելիքի զտիչի փոխարինում 200 ժամը մեկ անգամ։
6․ Օդի զտիչի փոխարինում 400 ժամը մեկ անգամ։
7․ Լիցքավորել բարձրորակ վառելիք գեներատորի անխափան աշխատանքը ապահովելու համար։
7․ Գեներատորը ներսից և դրսից պահել մաքուր վիճակում։
8․ Չարգելափակել օդի ազատ մուտքը և ելքը։