Մեր ընկերությունը կատարում է դիզելային գեներատորների ամբողջական վերանորոգում(մեխանիկական,  էլեկտրական հանգույցներ, մետաղական իրան և արտաքին տեսք)։ Աշխատելով ավելի քան 10 տարի այս ոլորտում և հանդիսանալով արտադրող՝ տիրապետում ենք գեներատորների վերաբերյալ խորքային գիտելիքների։ Ունենք արհեստավարժ և հմուտ մասնագետների թիմ, ովքեր կգտնեն օպտիմալ և մատչելի լուծումներ ցանկացած խնդրի համար։  Բազայում առկա են բազմաթիվ պահեստամասեր, ինչպես նաև կարող ենք ներկրել ցանկացած պահեստամաս սեղմ ժամկետներում։

Ինչու օգտվել մեր ծառայություններից

Մատչելի գին
Բարձր որակ
Երաշխիք
Արագ սպասարկում
Հմուտ թիմ
Առկա պահեստամասեր
Կապեր արտասահմանում

Գեներատորները թե ակտիվ, թե պասիվ վիճակում ենթակա են ինտենսիվ մաշվածության ուստի, անխափան աշխատանք ապահովելու համար, պահանջում են պրոֆեսիոնալ և գրագետ սպասարկում: Մենք ունենալով ավելի քան 10 տարվա փորձ և հանդիսանալով արտադրող՝ տիրապետում ենք գեներատորների վերաբերյալ խորքային գիտելիքների, ինչը նպաստում է մատուցվող ծառայության բարձր որակին, արագությանը և գին-որակ օպտիմալ հարաբերակցությանը:

Մեր ընկերությունը առհասարակ բաց է հաղորդակցության  և համագործակցության համար, ուստի մենք առաջարկում ենք մեր ծառայությունները ոչ միայն մեր կողմից վաճառված գեներատորների համար, այլ նաև այլ բրենդների գեներատորների համար։

Մեր ընկերությունը կազմակերպել է անվճար տեխնիկական աջակցության և մասնագիտական խորհրդատվություն ծառայություն մեր հաճախորդների համար:

Եթե ​​ունեք հարցեր դիզելային գեներատորների շահագործման կամ պահպանման հետ, դիմեք մեզ և մենք անհապաղ կպատասխանենք ձեր բոլոր հարցերին:

 

Դիզելային գեներատորի անխափան աշխատանքը հնարավոր է միայն այն դեպքում, եթե այն ճիշտ շահագործվի: Շահագործումը սկսվում է գեներատորի տեղադրման համար հատվածի պատրաստումից, գեներատորի և բոլոր բաղադրիչների անվտանգ տեղադրումից և իհարկե ճիշտ միացումից ՊԱՄ համակարգին: Մեր մասնագետները ձեր հետ միասին կօգնեն գտնել գեներատորի և ՊԱՄ համակարգի տեղադրման ամենաօպտիմալ տարբերակը։ Այս բոլոր ծառայությունները մատչելի են։ Հավատացեք որ դա ձեզ կազատի գեներատորի հետագա շահագործման ընթացքում բազմաթիվ անախորժություններից և խնդիրներից:

Ինչպես նաև լավ ծանոթ լինելով ավտոմատացման սխեմաներին կարող ենք ավտոմատացնել ցանկացած գեներատոր, ինչը ավելի հարմարավետ և հուսալի կդարձնի գեներատորի շահագործումը։

ՈՒՆԵ՞Ք ՀԱՐՑԵՐ