Spectrol Galax 5W-40

Spectrol Galax 5W-40

Շարժիչի սինթետիկ յուղ

Չափման միավոր – 1լ / 4լ / 5լ

ԱՅՍ ԱՊՐԱՆՔԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ

Фիլտր

Ցուցանիշի անվանումը  Spectrol GALAX 5W-40
Խտությունը 200C պայմաններում 0,856 գ/սմ3
Կինեմատիկ մածուցիկություն 1000C պայմաններում 14.27 մմ2
Մածուցիկության ինդեքսը
Բռնկման ջերմաստիճանը 224 օC
Սառեցման (թանձրացման) ջերմաստիճանը -37 օC
Թթվային թիվ 6.3 մգ КОН/գ
Սուլֆատային մոխրայնություն 1,01 %

Ամբողջությամբ սինթետիկ Spectrol GALAX 5W-40 շարժիչի յուղը  օգտագործվում է ժամանակակից բարձր հզորության անմիջական ներարկումով, մակափչումով, մեկ կամ երկու տուրբիններով բենզինային կամ դիզելային շարժիչներում։ Պիտանի է շահագործման ծանր պայմանների և բարձր արագությունների համար։ Ապահովում  է շարժիչի աշխատանքի բարձր ցուցանիշներ, աղմուկների նվազեցում և վառելիքի խնայողությունը։

Առավելությունները

  • յուրահատուկ բանաձևն ապահովում է շարժիչի հուսալի պաշտպանությունը բարձր ջերմաստիճանների պայմաններում և նպաստում է շարժիչի արագ գործարկմանը ցածր ջերմաստիճանների պայմաններում,
  • գերազանցում է API պահանջներն ըստ յուղերի գործարկման հատկանիշների, մածուցիկության ինդեքսի, շարժիչը մաշվածությունից պաշտպանության, ծառայության ժամկետի,
  • բարձրացնում է շարժիչի հզորությունը հիդրոդինամիկ կորուստների նվազեցման հաշվին,
  • մեծացնում է յուղի փոխարինման ժամկետը։

Համապատասխանում է պահանջներին

SAE 5W-40 / API SM/CF /ACEA AT/BY/B4-04, MB 229.5, BMW LL-98, VW 502 00/505 00